Լիլիա Դիներե
Լիլիա Դիներե | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 14, 1955[1] (69 տարեկան) |
Ծննդավայր | Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Լատվիա |
Կրթություն | Լատվիայի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարչուհի |
Թեմաներ | գեղանկարչություն |
Մայր | Ցեցիլիա Դիներե |
Զավակներ | Roberts Diners? |
Կայք | lilijadinere.eu/default.htm |
Լիլիա Դիներե (լատիշ․՝ Lilija Dinere, սեպտեմբերի 14, 1955[1], Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ), լատվիացի նկարչուհի և նկարազարդող։ Լիտվիայի փոստային նամականիշների պատկերների հեղինակ[2][3][4]։ Ավելի քան 50 գրքերի նկարազարդող։ Լատվիայի նկարիչների միության խորհրդի անդամ (2008-2011)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիլիա Դիներեն ծնվել է 1955 թվականին Ռիգայում՝ գրող Ցեցիլիա Դիներեի ընտանիքում։ 1973 թվականին ավարտել է Յա. Ռոզենթալի անվան գեղարվեստի միջնակարգ դպրոցը։ 1980 թվականին ավարտել է Լատվիայի գեղարվեստի ակադեմիայի գեղանկարչական-բեմանկարչական բաժինը։ 1981 թվականից Լատվիայի նկարիչների միության անդամ է, իսկ 2008-2011 թվականներին՝ խորհրդի անդամ։ 1974 թվականից մասնակցել է Լատվիայում և արտերկրում ավելի քան 150 ցուցահանդեսի։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխատում է գրաֆիկական տեխնիկայով, ջրաներկով, գեղանկարչությամբ (յուղաներկ, ակրիլ, խառը տեխնիկաներ), պատի գեղանկարչությամբ և վիտրաժներով։ Նկարազարդել է ավելի քան 50 գիրք, մասնակցել ավելի քան 150 ցուցահանդեսների Լատվիայում և արտերկրում։ Ունեցել է 20 անհատական ցուցահանդես։ Նրա աշխատանքները կարելի է տեսնել տարբեր երկրների թանգարաններում և մասնավոր հավաքածուներում։ Դիներեի գործերը գտնվում են հետևյալ թանգարաններում՝ Լատվիայի արվեստի ազգային գեղարվեստական թանգարան, Տրետյակովյան պատկերասրահ, Պուշկինի անվան կերպարվեստի թանգարան, Գոթլանդի արվեստի թանգարան, Բոնի կանանց թանգարան, Լատվիայի գեղարվեստի ազգային թանգարան և այլն, ինչպես նաև Կանադայի, Հնդկաստանի, Ճապոնիայի, ԱՄՆ-ի մասնավոր հավաքածուներում։
Ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1981` Zinību nama izstāžu zāle (Ռիգա)
- 1988` Lalit Kala Academy (Ջայպուր, Հնդկաստան)
- 1989` Rotary Club (Օկաձակի, Ճապոնիա)
- 1989` Galleria Janus (Հելսինկի, Ֆինլանդիա)
- 1990` Galleria Janus (Հելսինկի, Ֆինլանդիա)
- 1991` Latvian Centre Gallery (Տորոնտո, Կանադա)
- 1991` Hyperion Gallery (Օտտավա, Կանադա)
- 1991` Reiterna nams (Ռիգա)
- 1992` «Aktuālais mīts», Frauen Museum (Բոն, Գերմանիա)
- 1994` Galerie Villa Rolandseck (Ռեմագեն, Գերմանիա)
- 1994` Art Gallery (Լյուքսեմբուրգ)
- 1994` Gustav Stresemann Institut (Բոն, Գերմանիա)
- 1995` Gotlands Konst Museum (Վիսբիյա, Շվեդիա)
- 1995` «Nezināmā», Galerija G.&G. (Ռիգա)
- 1996` «Vēstules», Galerija G.&G. (Ռիգա)
- 1997` «Aizmirsto zemju zīmes», Rīgas Galerija
- 1999` «Lielā Lelle», Euro Theater Central (Բոն, Գերմանիա)
- 2000` «Saulrieta priesteriene», Ivonnas Veihertes Galerija (Ռիգա)
- 2000` «Spēle ar elementiem», Gallery Futura (Բեռլին, Գերմանիա)
- 2003` «Paradīzes koka ēnā», Rīgas Galerija (Ռիգա)
- 2006` «Nezināmā dārzā», Latvijas Nacionālais mākslas muzejs (Ռիգա)
Գրքերի համար նկարազարդումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1980` Պիեռ Ժան Բերանժե «Dziesmas» (պոեզիա)
- 1984` Մորիս Կարեմ «Mēness Arlekīns» (մանկական պոեզիա)
- 1987` Ֆրանսուա Վիյոն «Dzeja»
- 1990` Լարս Յուլենշտեն «Ačgārnais koks» (երեք վեպ)
- 1990` Ցեցիլիա Դիներե «Vaga uz Nekurieni» (պոեզիա)
- 1993` Ջորջ Բայրոն «Ebreju Melodijas» (պոեզիա)
- 1993, 1994, 1995` vecoguzu eposs «Իմ Կորկուտա պապի գիրքը»
- 1995` Ķeltu mīti «Druīdu svētbiržu ugunis»
- 1997` «Ījabs» (grāmata no Vecās Derības)
- 1999, 2000` «Latviešu mīlas lirikas antoloģija» I, II հավաքածու
- 2005` Ամանդա Աիզպուրիտ «Krēsla tevi mīl»
- 2005` «Սաղմոսներ» (Հին կտակարան)
- 2010` Ռոբերտ Դիներսոնի հետ համատեղ «Երգ Ռոլանդի մասին» (Հին ֆրանսիական էպոս)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ Latvijas Pasts выпустил «цветочную» марку DELFI, 25 марта 2010
- ↑ Сказки на марках
- ↑ Lilija Dinere izveido pastmarku «Roze»
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Персональный сайт Л. Динере
- В Национальном художественном музее открылась юбилейная выставка известной латвийской художницы gorod.lv, 19 мая 2006 года
- T. Šaitere Mākslinieces Lilijas Dineres mājoklī beidzies remonts, Diena
- Intervija ar Liliju Dineri laikrakstā «NRA» 2011.07.13.
- Intervija ar Liliju Dineri žurnālā «L’Officiel.Latvija» 2011.g. marta numurā (Nr.26) (Е. Певнева, «Палитра гармонии», «L’Officiel.Latvija»)
- Mākslinieki Lilija Dinere un Roberts Diners piedalās izstādē «Hibrīdu pārlidojumi»